ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2019 թվականի N 341
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ 63 ՀԱՍՑԵՈՒՄ, 06-007-0044-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայկուհի Բախշիի Մատինյանի կողմից ներկայացված դիմումը, 06-007-0044-0013 կադաստրային ծածկագրով 31.01.2005թ. թիվ 1229244 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան համայնք քաղաք Ստեփանավան, Միլիոնի 63 բնակելի տան նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, քաղաք Ստեփանավան Միլիոն փողոց թիվ 69/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
16 հոկտեմբերի 2019թ.
ք.Ստեփանավան