Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 345

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-007-0512-0001 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 9.51867 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.04.2005թ. թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը որոշում եմ.

1. Հաստատել Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0512-0001 ծածկագրից տարանջատված 9.51867 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի փոստային հասցեն, ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, Ստեփանավան քաղաք Օռան-Լոռի թաղամաս թիվ 2:

2. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3. Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                             Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ



18 հոկտեմբերի 2019թ.                                                              
ք.Ստեփանավան