Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2022 թվականի N 120

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009թ. հունվարի 19-ի «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 03-Ն հրամանում կատարված փոփոխությունները կապված ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարվելու հետ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ

1. Ուժը կորցրած ճանաչել 21.06.2019թ. թիվ 203 համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:

2. Հաստատել Ստեփանավանի խոշորացված համայնքի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին նոր կանոններ` համաձայն հավելվածի:

3. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին հետևելու աշխատակազմի աշխատողների կողմից սույն կանոնակարգի պահանջների կատարմանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



12 մայիսի 2022թ.                                                              
ք.Ստեփանավան