Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 342

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱՆԱԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոց 122 շենքի թիվ 22 հասցեի բնակարանի բնակիչ Աննա Մակարի Հարությունյանի դիմումը, ավտոտնակի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն՝ որոշում եմ.

1. Ճանաչել օրինական ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0029-0030 ծածկագրում գտնվող Աննա Մակարի Հարությունյանի կողմից 1996 թվականին ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող՝ 25.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 25.0 քմ մակերեսով հողամաս համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:

2. Ավտոտնակի համար անհրաժեշտ 25.0 քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը սահմանել համաձայն հատակագծի՝ բնակելի կառուցապատման:

3. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում սույն որոշման առաջին կետում նշված ավտոտնակի և զբաղեցված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4. Ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում uերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:

6. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն` ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան ք.Ստեփանավան Բաղրամյան փողոց թիվ 122/22-1 ավտոտնակ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հաայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                             Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ



17 հոկտեմբերի 2019թ.                                                              
ք.Ստեփանավան