Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 մայիսի 2022 թվականի N 116

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԼԵՎՈՆ ՌՈՒԲԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով մարտական գործողությունների ժամանակ անհայտ բացակայող Լևոն Ռուբիկի Սարգսյանի կնոջ՝ Նարինե Սերգեյի Մարտիրոսյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց, պետական ֆիանսական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերով, Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.04.2022թ. թիվ 58/1 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 03.05.2022թ. եզրակացությամբ՝ որոշում եմ

1. Հաստատել մարտական գործողությունների ժամանակ անհայտ բացակայող բնակարանի կարիքավոր ընտանիքի ամփոփ ցուցակը:

2. Սույն որոշումը և ամփոփ ցուցակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Լոռու մարզպետարան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                             Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ



05 մայիսի 2022թ.                                                              
ք.Ստեփանավան