Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 343

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0334-0004 ԾԱԾԿԱԳՐԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24Ա ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻ ՀԱՍՑԵ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Գագիկ Վլադիմիրի Մեսրոպյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Խանջյան փողոց թիվ 24ա հասցեում գտնվող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը օրինականացնելու խնդրանքը, 25.09.2007թ. N 2311797 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.

1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Խանջյան փողոց թիվ 24ա հասցեի, Գագիկ Վլադիմիրի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0334-0004 կադաստրային ծածկագրի տակ գտնվող՝ 0.06 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 64.94 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 64.94 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի համար 55849.0 /հիսունհինգ հազար ութ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան քաղաք Խանջյան փողոց թիվ 24/1 ավտոտնակ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                             Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ



17 հոկտեմբերի 2019թ.                                                              
ք.Ստեփանավան