Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2019 թվականի N 366

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0178-0001 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2019թ. N 74-Ա որոշումը, 27.09.2019թ. N 27092019-06-0047 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ և 67-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 46.0 ՀՀ դրամ):

• ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, քաղաք Ստեփանավան գտնվող 5.94981 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամաը, ծածկագիր 06-007-0178-0001:

2. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2 մասով սահմանված պայմաններն ու պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմամ հաջորդ օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                             Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ



07 նոյեմբերի 2019թ.                                                              
ք.Ստեփանավան