Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 363

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0041-0002 ԾԱԾԿԱԳՐԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1Ա ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի փողոց թիվ 1 հասցեի բնակիչ Գալուստ Անդրանիկի Նազարյանի կողմից ներկայացված դիմումը, 31.07.1962թ. տրված անշարժ գույքի գույքային թերթը, 09.10.2019թ. թիվ 3315 սեղանամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0041-0002 ծածկագրում գտնվող 954.1 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0041-0002 ծածկագրի հողամասի մակերեսը 954.1 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 954.1 քմ մակերեսով հողամասից 660.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գալուստ Անդրանիկի Նազարյանին, իսկ մինչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 294.3 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գալուստ Անդրանիկի Նազարյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան համայնքի 06-007-0041-0002 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 51.83 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 49.12 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 19.15 քմ մակերեսով աստիճանահարթակի, 27.36 քմ ներքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի 5.3 քմ մակերեսով աստիճանահարթակի, 4.01 քմ մակերեսով պարիսպի, 51.83 քմ ներքին մակերեսով սնհանգույցի, 20.48 քմ ներքին մակերեսով անասնաշենքի, 6.46 քմ ներքին մակերեսով մառանի, 20.72 քմ ներքին մակերեսով ավտոտնակի, 3.38 քմ մակերեսով պարիսպի, 49.97 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 6.74 քմ մակերեսով պարիսպի և 6.93 քմ պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Գալուստ Անդրանիկի Նազարյանի սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 1 բնակելի տուն:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ստեփանավան