ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 344
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0057-0013 ԾԱԾԿԱԳՐԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 53/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գևորգ Միքայելի Ջիլավյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 53/1 հասցեյի հողամասի վրա ինքնակամ կառույցված խանութի շենքի օրինականացնելու խնդրանքը, 08.11.2012թ. N 08112012-06-0197 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելոդվ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.
1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 53/1 հասցեի, Գևորգ Միքայելի Ջիլավյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0057-0013 ծածկագրի տակ գտնվող 0.025 հա հողամասում 2013թ. ինքնակամ կառուցված՝ 34.4 քմ արտաքին մակերեսով խանութի շենքը:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 34.4 քմ արտաքին մակերեսով խանութի շենքի համար 59168.0 /հիսուն ինը հազար մեկ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված խանութի շենքի օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
17 հոկտեմբերի 2019թ.
ք.Ստեփանավան