ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2019 թվականի N 371
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵԻ, 06-007-0117-0013 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.09.2019թ. N 74-Ա որոշումը, 30.09.2019թ. N 30092019-06-0047 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ և 67-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
• Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Սուրբ Վարդան թիվ 19 հողամաս հասցեում գտնվող 0.0699 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը, ծածկագիր 06-007-0117-0013:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2 մասով սահմանված պայմաններն ու պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Մ. ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
07 նոյեմբերի 2019թ.
ք.Ստեփանավան