Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 393
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 393

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0226-0014 ԾԱԾԿԱԳՐԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Ավետիքի Ջաղինյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Սայաթ-Նովայի 1-ին փողոց թիվ 1 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառույցված բնակելի տունը և պարիսպը օրինականացնելու, հողամասում առկա անասնաշենքի գործառնական նշանակությունը փոխելու խնդրանքը, 07.11.2019թ. N 07112019-06-0017 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունիսի 2017թ. թիվ 757-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան Սայաթ-Նովայի 1-ին փողոց թիվ 1 հասցեի, Արմեն Ավետիքի Ջաղինյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0226-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.06849 հա հողամասում 2015թ. ինքնակամ կառուցված՝ 143.5 քմ մակերեսով բնակելի տան նկուղը, 99.03 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 100.9 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը 46.5 քմ մակերեսով բաց պատշգամբը և 5.36 քմ մակերեսով պարիսպը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 143.5 քմ մակերեսով բնակելի տան նկուղի համար 123410.0 /մեկ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր տասը/ ՀՀ դրամ, 99.03 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի համար 85166.0 /ութսունհինգ հազար մեկ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, 100.9 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի համար 86774.0 /ութսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, 46.5 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 39990.0 /երեսունինը հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, 5.36 քմ մակերեսով պարիսպի համար 4610.0 /չորս հազար վեց հարյուր տասը/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման վճարի ընդհանուր չափը կազմում է՝ 339950.0 /երեք հարյուր երեսունինը հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001407 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Փոփոխված համարել՝ 78.26 քմ ներքին մակերեսով անասնաշենքի գործառնական նշանակությունը՝ ամառային խոհանոց գործառնական նշանակության, քանի որ պետական գրանցում ստացած անասնաշենքի նկատմամբ արտաքին փոփոխություններ չեն իրականացվել, շինության արտաքին պատերին նոր դռան կամ պատուհանի բացվածքներ չեն կատարվել: Նշված շինության նկատմամբ իրականացվել են ներքին միջնորմերի և հարդարման աշխատանքներ:

5. Հաստատել 06-007-0226-0014 կադստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան քաղաք Սայաթ Նովա փողոց 1 - ին նրբանցք թիվ 1 բնակելի տուն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner