Հիմք ընդունելով 22.06.2020թ. N 22062020-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 23.12.2019թ. թիվ 101-Ն, 29.01.2018թ. թիվ 13-Ն որոշումը և Հակոբ Մարտինի Գոգորյանի կողմից ներկայացված դիմումը, ղեկավարվելով ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 1 կետի 3-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 141 կետով և 46.2 կետի ա ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 75-րդ հոդվածի 5 կետով որոշում եմ
1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող, Սուրբ Վարդան փողոց թիվ 37 հասցեի 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, 15 տարի ժամանակով, առևտրի և սպասարկման ոլորտի փակ տաղավար տեղադրելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրել Հակոբ Մարտինի Գոգորյանին:
2. Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի վարձավճարի չափը սահմանել 1 քմ-ի համար տարեկան 1300 ՀՀ դրամ, ըստ որի 20 քմ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 26000 ՀՀ դրամ:
3. Համայնքապետարանի և կառուցապատողի միջև սահմանված կարգով կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
4. Պարտավորեցնել Հակոբ Մարտինի Գոգորյանին պայմանագրից ծագող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: