2022 թվականաի մայիսի 19-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում գտնվող Հայկ Հակոբյանի անվամբ գրանցված անշարժ գույքի հողի հարկի գումարը կազմում է 446496 /չորս հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 301042 /երեք հարյուր մեկ հազար քառասուներկու/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 145454 /հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետով, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2022 թվականի մայիսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հողի հարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2022 թվականի մայիսի 31-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հայկ Հակոբյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը և 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 16-րդ հողվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
1. Քաղաքացի Հայկ Հակոբյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 446496 /չորս հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որպես անշարժ գույքերի հողի հարկի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: