Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 143
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 143

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՓԲԸ-ԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի նիստի արձանագրության թիվ 16 քաղվածքը, համայնքի անվամբ կազմված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը 16112016-06-0047, համայնքի ավագանու որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ՀՀ հողայիին օրենսգրքի 56-րդ հոդվածով,  ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12/04/2001թ. 286 որոշումը` որոշում եմ.

  1. Տալ համաձայնություն Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից օգտագործվող Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գետավան թիվ 1/1 փոստային հասցեում գտնվող  ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած  1,06 հա հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՓԲԸ-ին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
  3. ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ՓԲԸ -ի հետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրատվության  պայմանագիր:
  4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռի տարածքային  ստորաբաժանումում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner