Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 205
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 սեպտեմբերի 2017 թվականի N 205

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0149-0010 ԾԱԾԿԱԳՐԻ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 /ՆԱԽԿԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ 13 ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/ ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանվել Անդրանիկի Ալեքսանյանի դիմումը, ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նիստի 06.09.1989թ. արձ. թիվ 12 քաղվածքը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1992թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, §ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ¦ ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանվել Անդրանիկի Ալեքսանյանին ժողպատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի 06.09.1989 թվականի արձանագրություն թիվ 12 որոշմամբ հատկացվել է 0.06 հա հողամաս, սակայն հետագայում տվյալ տարածքում կատարվել է հողամասի սեփականաշնորհում և նրան սեփականաշնորհվել է իրեն հատկացված և իր կողմից փաստացի օգտագործվող հողամասը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 60-րդ հոդվածով 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.

1.Վերականգնել Ստեփանավան համայնքի 06-007-0149 0010 ծածկագրում գտնվող 598.6 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝

     ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0149-0010 ծածկագրի հողամասի մակերեսը 598.6 քմ

     բհողամասի սահմանները  ևհատակագիծը համաձայն հավելվածի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 598.6 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Մանվել Անդրանիկի Ալեքսանյանին:

3.Ստեփանավան համայնքի 06-007-0149-0010 ծածկագրի հողամասի վրա առկա է 229.7 քմ ներքին մակերեսով ինքնակամ կառուցված կիսակառույց բնակելի տուն կիսանկուղային հարկով:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք Վազգեն Առաջին փողոց թիվ 6:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner