26.03.2019թ.-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում Մանվել Աշոտի Ղանդիլյանի անվամբ գրանցված անշարժ գույքերի հողի հարկի գումարը կազմում է 174018 ՀՀ դրամ որից` հողի հարկի ապառք 100664 դրամ, հողի հարկի տույժ 73354դրամ: Նշված գումարը առաջացել է 2008-2014թթ. ընթացքում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հողվածի ա կետով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և այդ գումարը ենթակա է գանձման: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 291 հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55,56,58,88 հոդվածներով` որոշում եմ.
1. Մանվել Աշոտի Ղանդիլյանից գանձել 174018 (հարյուր յոթանասունչորս հազար տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես հողի հարկի գումար:
2. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողորքակելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Դ.Ա.Հ.Կ. ծառայություն:
3. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վաճառողին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 հոդվածներով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: