Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2019 թվականի N 91-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 07.07.2005թ. թիվ 1099-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, 20.11.2019թ. N 20112019-06-0061, 11.11.2019թ. N 11112019-06-0035, 24.10.2019թ. N24102019-06-0057 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի ղեկավարի 22.11.2019թ. թիվ 384 որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.11.2019թ. թիվ 390 որոշումը Ստեփանավան համայնքի ղեկավարի 25.10.2019թ. թիվ 385 որոշումը, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 528 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0055-0003 ծածկագրի, Իսահակյան փողոց թիվ 32/7-1 հասցեում գտնվող 0.12 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0282-0006 ծածկագրի, Միքայելյան փողոցի 1-ին փակուղի 13 հասցեում գտնվող 0.04007 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0006 ծածկագրիից տարանջատված Դեսինի փողոցի 40/2 հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի գործառնական նշանակության հողամասը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0104-0001 ծածկագրիից տարանջատված Վիրահայոց փողոցի 13/1հասցեում գտնվող 0.8853 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

• Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի 06-051-0036-0085 ծածկագրիից տարանջատված 5-րդ փողոցի 4 հասցեում գտնվող 0.24053 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել և սահմանաել մեկնարկային գին հողամասի կադաստրային արժեքը ( 1 քմ արժեքը 15.3 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0512-0002 ծածկագրի տակ գտնվող 5.51745 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքը:


Կողմ -9

ԱՍՐՅԱՆ ԳՈՌ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner