Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 282
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2018 թվականի N 282

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0264-0009 ԾԱԾԿԱԳՐԻ, ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ /ՆԱԽԿԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 136/ ՓՈՂՈՑ ԹԻՎ 136 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոց թիվ 134 հասցեի բնակիչ Ալբերտ Ռուբենի Ջիլավյանի դիմումը, 23.07.1986թ. կազմված անշարժ գույքի տեխնիկական անձնագիրը, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2018թ. գործ թիվ ԼԴ1/0521/02/18 վճիռը, §ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ¦ ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0264-0009 ծածկագրում գտնվող 657.7 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0642-0009 ծածկագրի հողամասի մակերեսը 657.7 քմ

բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 657.7 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ալբերտ Ռուբենի Ջիլավյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տների և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. Ստեփանավան համայնքի 06-007-0264-0009 ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 136.53 քմ մակերեսով բնակելի տան, 13.20 քմ մակերեսով բաց պատշգամբի, 62.83 քմ մակերեսով բնակելի տան կիիսանկուղի, 59.22 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 38.70 քմ մակերեսով բաց պատշգամբի, 58.28 քմ մակերեսով բնակելի տան ձեղնահարկի, 23.92 քմ մակերեսով ավտոտնակի և 6.36 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ալբերտ Ռուբենի Ջիլավյանի սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Սոս Սարգսյան փողոց թիվ 136 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner