Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 60-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 օգոստոսի 2017 թվականի N 60-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՍՏԵՓՁՈՐ» ՍՊԸ-ի ներկայացուցչի դիմումը, Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10032015-06-0011 վկայականը,  ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 04.03.2015թ. թիվ 30 որոշումը, Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մաով, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 64-րդ, 66-րդ հոդվածներով,  ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի հոդվածներով, ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով,  ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12/04/2001թ. 286 որոշումը  համայնքի ավագանին որոշում է`

1.    Առաջնորդվելով ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով և ՀՀ կառավարության պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12/04/2001թ. 286 որոշման IV.I գլխի դրույթներով, տեխնիկական փաստաթղթերով հիմնավորված նորմերով և նախագծային փաստաթղթերով հիմնավորված շառավղով սահմանազատվա ծ համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0178-0009 ծածկագրի տակ գտնվող 0,15503 հա էներգետիկայի, տրանսպորտի կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողամասը ՓՀԷԿ-ի և  էլեկտրական էներգիայի, /փոխադրման/ ու բաշխման համակարգի նախատեսված շինությունների կառուցման համար ուղղակի վաճառքով՝ 818559.0 /ութ հարյուր տասնութ հազար հինգ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամով օտարել  «ՍՏԵՓՁՈՐ» ՍՊԸ-ին:

  1. Հողամասն  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
  2.  1.0 քմ հողամասի օտարման արժեքը սահմանել 528 ՀՀդրամ:
  3. «ՍՏԵՓՁՈՐ» ՍՊԸ-ի  հետ 3-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

Կողմ -10

ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՋԻԼԱՎՅԱՆ ՊԵՏՐՈՍ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner