Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 333
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2018 թվականի N 333

ԱՐԹՈՒՐ ԱՇՈՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշոտ Ալբերտի Գևորգյանը և Գայանե Հրաչիկի Չոբանյանը գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երկու երեխա` Արթուր Աշոտի Գեվորգյան ծնված 20.04.2011թ. և Աննա Աշոտի Գևորգյան ծնված 26.02.2015թ: Աշոտ Գևորգյանը ճանաչել է երեխաների հայրությունը: Ներկայումս Աշոտ Ալբերտի Գևորգյանը և Գայանե Հրաչիկի Չոբանյանը բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում: Արթուր Գևորգյանը և Աննա Գևորգյանը գտնվում են իրենց հայրական կողմի տատի` Անահիտ Գառնիկի Գևորգյանի խնամքի տակ: Համայնքապետարան է դիմել երեխայի հայրական կողմի տատը` Անահիտ Գառնիկի Գևորգյանը թոռների նկատմամբ խնամակալություն սահմանելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 06.12.2018թ. նիստի եզրակացությունը` որոշում եմ.

1. Արթուր Աշոտի Գևորգյանի (ծնված` 20.04.2011թ., ծննդյան վկայական` IV- ИК 531528) և Աննա Աշոտի Գևորգյանի (ծնված` 26.02.2015թ., ծննդյան վկայական` V- ИК 703954) նկատմամբ խնամակալ նշանակել չափահաս գործունակ քաղաքացի Անահիտ Գառնիկի Գևորգյանին (անձնագիր` AN 0666019, տրված 03.10.2013թ., 053-ի կողմից):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner