Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 128
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2019 թվականի N 128

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-007-0117-0012 ԾԱԾԿԱԳՐԻ 0.5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 24.10.2018թ. թիվ 7/03.1/12791-18 և 04.03.2019թ. թիվ 7/03.1/1617-19 գրությունները, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, 08.04.2019թ. N 08042019-06-0035 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 12.04.2019թ. թիվ 39-Ա որոշումը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշման 38-րդ կետի ա ենթակետով, 39-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածով որոշում եմ.

1. Համաձայն 08.04.2019թ. N 08042019-06-0035 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0117-0012 ծածկագրի 0.5 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողամասը (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատի համար ՀՓՋ-ի համար նոր շենք կառուցելու նպատակով:

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ օրենքով սահմանված կարգով կնքել՝ հողամասը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner