Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 210
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2022 թվականի N 210

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱՆԱԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոց 116 հասցեի բնակիչ Արտակ Մանվելի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղադրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 24.02.2022թ. թիվ 2022CMGBIF ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքադրման տեղեկանքը և 25.02.2022թ.կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ որոշում եմ.

1. Ճանաչել օրինական ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0038-0031 ծածկագրում գտնվող Արտակ Մանվելի Ալեքսանյանի կողմից 2005 թվականին ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող՝ 90.2 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 90.2 քմ մակերեսով հողամաս համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:

2. Հասարակական նպատակային նշանակության տնտեսական շինություն գործառնական նշանակության շենքի սպասարկման համար անհրաժեշտ 90.2 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հողամասի սահմանանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղադրական հատակագիծի:

4. Ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոստային հասցեն` ՀՀ մարզ Լոռու համայնք Ստեփանավան ք. Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 4/2 տնտեսական շինություն:

6. 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում սույն որոշման առաջին կետում նշված 90.2 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության և 90.2 քմ մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner