Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 204
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2021 թվականի N 204

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ՄԱՐԻԵՏԱ ԷԴԳԱՐԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԵՔՍ ԷԴԳԱՐԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մանուշակ Սամվելի Ղանդիլյանը և Էդգար Արշավիրի Ոսկանյանը 2009 թվականից գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երեք երեխա՝ Մարիետա Էդգարի Ոսկանյանին, Ալեքս Էդգարի Ոսկանյանին և Մաքս Էդգարի Ոսկանյանին։ Էդգար Արշավիրի Ոսկանյանը երեխաների նկատմամբ ճանաչել է հայրություն։ Էդգար Արշավիրի Ոսկանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի։ Վերջերս Մանուշակ Սամվելի Ղանդիլյանը կրտսեր որդու՝ Մաքս Էդգարի Ոսկանյանի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ամուսնու մոտ։ Ներկայումս անչափահասներ՝ Մարիետա Էդգարի Ոսկանյանի և Ալեքս Էդգարի Ոսկանյանի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում է հայրական կողմի տատը՝ Մարիետա Վազգենի Ոսկանյանը։ Վերջինս դիմել է Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, իր թոռների՝ Մարիետա Էդգարի Ոսկանյանի և Ալեքս Էդգարի Ոսկանյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու համար։ Հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 28.09.2021թ.նիստի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ՝ որոշում եմ.

1. Անչափահասներ՝ Մարիետա Էդգարի Ոսկանյանի /ծնված՝ 24.03.2010թ., ծննդ. վկայական՝ ԱԲ055554/ և Ալեքս Էդգարի Ոսկանյանի /ծնված՝ 08.11.2012թ., ծննդ. վկայական՝ ԱԲ222754/ նկատմամբ ժամանակավորապես, մինչ ծնողների վերադարձը խնամակալ նշանակել չափահաս, գործունակ քաղաքացի` Մարիետա Վազգենի Ոսկանյանին /անձնագիր` AU0248383, տրված 29.04.2021թ., 053-ի կողմից/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner