Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 146
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2019 թվականի N 146

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/48-3 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 07.05.2019թ. թիվ 07052019-06-0030 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավանի համայնքապետարանի ճարտարապետական խորհրդի արձանագրությունը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով որոշում եմ.

1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Արևելյան փողոց 6/48-3 հասցեում 06-007-0312-0011 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 22.6 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կետի շենքը 174924.0 /մեկ հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր քսանչորս/ ՀՀ դրամով և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22.6 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 11933.0 /տասնմեկ հազար ինը հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գևորգ Լևոնի Մուրադյանին:

2. Ավտոտեխսպասարկման կետի շենքի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001407 հաշվեհամարին իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:

3. Համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնին մեկամսյա ժամկետում Գևորգ Լևոնի Մուրադյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում

4. Սույն որշոումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner