Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2019 թվականի N 17

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0104-0011 ԾԱԾԿԱԳՐԻ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 49 ԵՎ 06-007-0104-0029 ԾԱԾԿԱԳՐԻ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 72/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի բնակիչ Համլետ Սարգսի Ազիբեկյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Վիրահայոց մայրուղի թիվ 49 և Վիրահայոց փողոց թիվ 72/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքին նոր փոստային հասցե տրամադրելու, միավորված հողամասի վրա նրա կողմից ինքնակամ կառույցի օրինականացնելու և հողամասում առկա ծածկերում կատարված փոփոխությունները օրինական ճանաչելու և գործառնական նշանակությունները փոփոխելու խնդրանքը, 17.06.2011թ. N 2503937 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման և 22.05.2017թ. N 22052017-06-0014 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության 02.02.2002թ. թիվ 88 որոշման, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Օրինականացնել Համլետ Սարգսի Ազիբեկյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 06-007-0104-0011 և 06-007-0104-0029 ծածկագրերի տակ գտնվող՝ 0.03079 հա միավորման արդյունքում առաջացած հողամասում ինքնակամ կառուցված 45.31 քմ արտաքին մակերեսով խոհանոցի շենքը:

2. Միավորման արդյունքում առաջացած 0.03079 հա հողամասի գործառնական նշաանակությունը՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 45.31 քմ արտաքին մակերեսով խոհանոցի շենքի համար 77934.0 /յոթանասունյոթ հազար ինը հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Օրինական ճանաչել հողամասում առկա թվով 4 հատ ծածկերի փոփոխությունները և փոխել դրանց գործառնակական նշանակությունը առանձնասենյակների: Ծածկերի գործառնական նշանակությունը փոփոխված է՝ առանձնասենյակներ գործառնական նշանակության առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, քանի որ վերը նշված շինություններում կատարված փոփոխությունները իրականացվել են ծածկերի ապակեպատման եղանակով:

6. Հաստատել 06-007-0104-0011 և 06-007-0104-0029 ծածկագրերում գտնվող միավորված 0.03079 հա հողամասի և հողամասի վրա կառուցված անշարժ գույքի նոր փոստային հասցեն` ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան Վիրահայոց փողոց թիվ 72/1 ռեստորան:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner