Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 201
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2017 թվականի N 201

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0046-0041 ԾԱԾԿԱԳՐԻ Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 47 /ՆԱԽԿԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ՝ ԸՍՏ 17.07.1964Թ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 12 ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ 45, ԸՍՏ 20.09.1970Թ. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԹԵՐԹԻ՝ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ 47 / ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Գ.Նժդեհի փողոց թիվ 47 հասցեի բնակիչ Ռիմա Մուշեղի Պապյանի դիմումը, Ստեփանավանի քաղխսովետի գործկոմի նիստի 17.07.1964թ. արձ. թիվ 12 քաղվածքը, 20.09.1970թ. կազմված գույքային թերթը, 21.08.2017թ. թիվ 2135 սեղանամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, §ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ¦ ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ

1.     Վերականգնել Ստեփանավան համայնքի 06-007-0046-0041 ծածկագրում գտնվող 572.0 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0046-0041 ծածկագրի հողամաս մակերեսը 572.0 քմ

բհողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2.    Սույն որոշման 1-ին կետում նշված 572.0 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին,  չի առաջացնում սերվիտուտ, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ռիմա Մուշեղի Պապյանին:

3.     Համաձայն 20.09.1970թ կազմված գույքային թերթի հողամասում առկա է բնակելի տուն, որը 1988թ. երկրաշարժի հետևանքով հիմնովին քանդվել է: Ներկայիս դրությամբ հողամասում որևէ շինություն առկա չէ:

4. Հաստատել վերը նշված 06-007-0046-0041 ծածկագրի անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք Գ.Նժդեհի փողոց թիվ 47:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner