Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 2019թ. մարտի 25-ի թիվ 80 որոշումն ու համայնքապետարանի հողամասն աճուրդով վաճառելու մասին 2019թ. մայիսի 02-ի թիվ 4 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի փողոց 31/4 հասցեում 0.0239 հա մակերեսով, 06-007-0128-0044 ծածկագրով թիվ 20032019-06-0044 անշարժ գույքի համայնքային սեփականության իրավունքի գրանցման վկայականով հողամասը, համաձայն հավելվածի, հասարակական նշանակության ոլորտի օբյեկտ կառուցելու նպատակով, 138812 (հարյուր երեսունութ հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամով օտարել 2019թ. մայիսի 02-ին Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Մհեր Սարգսի Անանյանին:
2. Մհեր Սարգսի Անանյանին` տասներկուօրյա ժամկետում համայնքապետարանի ֆինանսների և եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3. Օտարված հողամասի փոստային հասցեն` Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Աշոտ Երկաթի փողոց 31/4 հողամաս: