Հիմք ընդունելով Սարիբեկ Մանուկյանի կողմից ներկայացված 19.08.2021թ. թիվ Մ-388 դիմումը, 19.09.2005թ. տրված թիվ 1081244 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի Մ. Բաղրամյան 6 խանութի հասցեի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան փողոց, 7/2 խանութ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: