Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 օգոստոսի 2017 թվականի N 59-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը:

            Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով` 24.07.2017թ. N 24072017-06-0029, 24.07.2017թ. N 24072017-06-0029 և 03.08.2017թ. N 03082017-06-0004 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է`

1.       Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):

  • Ստեփանավան համայնքի 06-007-0219-0036 ծածկագրի Անդրանիկի փողոց 22/8 հասցեում գտնվող 0.06576 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը:
  • Ստեփանավան համայնքի 06-007-0219-0035 ծածկագրի Անդրանիկի փողոց 22/7 հասցեում գտնվող 0.06575 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը:
  • Ստեփանավան համայնքի 06-007-0271-0004 ծածկագրի Միքայելյան փողոց թիվ 109 հասցեում գտնվող 2.13 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքներ նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

Կողմ -10

ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՋԻԼԱՎՅԱՆ ՊԵՏՐՈՍ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner