Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.04.2005թ. թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով՝ «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծը որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0512-0001 ծածկագրից տարանջատված 10.0063 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի փոստային հասցեն, ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, Ստեփանավան քաղաք Օռան-Լոռի թաղամաս թիվ 1:
2. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: