Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 63
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2017 թվականի N 63

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0112-0005 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՐՇԱԿ ՆՈՐԱՅՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ , ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԾԱԾԿԱՐԱՆԻ ԵՎ ՊԱՐԻՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Վիրահայոց մայրուղի 4/3 հասցեի բնակիչ Արշակ Նորայրի Մարտիրոսյանի /ծնված 26.01.1975թ. անձնագիր AP0633670/ դիմումը, <<ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի ը ենթակետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ`որոշում եմ.

1.     Վերականգնել Ստեփանավան համայնքի 06-007-0112-0005 ծածկագրի բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված 239.3 քմ հողամասի հողհատկացման հիմքերը՝

              ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0112-0005 ծածկագրի հողամասի մակերեսը 239.3 քմ

       բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2.    Սույն որոշման 1-ին կետում նշված 239.3 քմ մակերեսով հողամասը, որի նկատմամբ չեն պահպանվել հողհատկացման հիմքերը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Ստեփանավան համայնքի Վիրահայոց մայրուղի թիվ 4/3 հասցեի բնակիչ Արշակ Նորայրի Մարտիրոսյանին և մինչև 2001թ. կառուցված բնակելի տան, ծածկարանի և պարիսպի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3.     Արշակ Նորայրի Մարտիրոսյանի կողմից Ստեփանավան համայնքի 06-007-0112-0005 ծածկագրի, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1989թ. կառուցված՝ բնակելի տան 1 –ին հարկի 96.52 քմ մակերեսով, բնակելի տան 2-րդ հարկի – 50.27 քմ մակերեսով, հարթակի – 33.32 քմ, ծածկարանի – 24.28 քմ և պարիսպի – 2.89 քմ մակերեսով, նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել նրա սեփականության իրավունքը:

4. Հաստատել վերը նշված անշարժ գույքի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք Վիրահայոց մայրուղի թիվ 4/3 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner