Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 74-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 18.09.2019թ. N 18092019-06-0058, 18.09.2019թ. N 18092019-06-0029, 18.09.2019թ. N 18092015-06-0060, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 528 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0030 ծածկագրի, Ռումինական փողոց թիվ 30/14 հասցեում գտնվող 0.10049 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0006-0029 ծածկագրի, Մ.Բաղրամյան փողոց թիվ 117/7 հասցեում գտնվող 0.089 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0109-0044 ծածկագրի, Դեսինի փողոց թիվ 39/2 հասցեում գտնվող 0.0093 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0109-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Ռումինական փողոց թիվ 11 հասցեում գտնվող 0.13204 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0282-0003 ծածկագրի հողամասից տարանջատված Միքայելյան փողոց, 1 փակուղի թիվ 11 հասցեում գտնվող 0.053 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0119-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Ամերիկական թաղամաս թիվ 16/9-1 հասցեում գտնվող 0.02 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0117-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Սուրբ Վարդան փողոց թիվ 19 հասցեում գտնվող 0.0699 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

• Ստեփանավան համայնքի 06-007-0104-0001 ծածկագրի հողամասից տարանջատված Վիրահայոց փողոց թիվ 11 հասցեում գտնվող 0.85753 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել և սահմանաել մեկնարկային գին հողամասի կադաստրային արժեքը ( 1 քմ արժեքը 46.0 ՀՀ դրամ):

• Ստեփանավան համայնքի 06-007-0178-0001 ծածկագրի տակ գտնվող 5.94981 հա 4-րդ կարգի արոտավայրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner