Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 140
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2021 թվականի N 140

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք.ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0046-0018 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ, Գ.ՆԺԴԵՌՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 29/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.02565 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՈՎԱ ՂՈՒԿԱՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ, ԷԼԵՈՆՈՐԱ ՎՈՎԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ՆԱԻՐԱ ՎՈՎԱՅԻ ԾԱՏԻՆՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 04.03.2021Թ. N 50 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վովա Ղուկասի Հովհաննիսյանի կողմից ներկայացված 26.02.2021թ. թիվ Հ-96 դիմումը, 31.01.2005թ. թիվ 2137461 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը և այն հանգամանքը, որ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.02565 հա հողամասը համապատասխանում է ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ղեկավարվելով ՀՀ Հողայի օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի է ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով` որոշում եմ.

1.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0046-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, բնակելի տան սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.02565 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Վովա Ղուկասի Հովհաննիսյանի, Լիանա Սարգսի Խաչատուրյանի, Էլեոնորա Վովայի Պողոսյանի, և Նաիրա Վովայի Ծատինյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. Փոխել ք. Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 29/1 հասցեյում գտնվող բնակարանի գործառնական նշամակությունը՝ բնակելի տուն գործառնական նշանակության:

3. Հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Հողամասի սահմանները որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:

5. Հողամասում առկա են ինքնակամ կառուցված 29.63 քմ ներքին մակերեսով տնտեսական շինություն, 3.59 քմ մակերեսով պարիսպներ և ինքնակամ բացված և փակված թվով 6 դուռ, պատուհան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner