Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 167
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2021 թվականի N 167

ՑՈԼԱԿ ՓԱՅԼԱԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-0265-0025 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Մայակովսկի փողոց 1-ին փակուղի 11 հասցեի բնակիչ Ցոլակ Փայլակի Սիմոնյանի կողմից ներկայացված 29.01.2021թ. թիվ Ս-45 դիմումը՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ավետիսյան փողոց 48 հասցեում նրա կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու խնդրանքը, 14.10.2020 թ. N 14102020-06-0047 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով, որ տվյալ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. Օրինականացնել Ցոլակ Փայլակի Սիմոնյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.0565 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 136.08 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը:

2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 136.08 քմ արտաքին մակերեսով բնակելի տան համար 117030 /հարյուր տասնյոթ հազար երեսուն/ ՀՀ դրամ, որը պետք է վճարվի Ստեփանավանի համայնքապետարանի թիվ 900255001712 հաշվե համարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner