Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 21-Ա


Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԾԱՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Իսահակյան փողոց, թիվ 3/4 հասցեի բնակիչ Ծաղիկ Սարգսյանը: Վերջինիս որդին զոհվել է 1993 թվականի Արցախյան պատերազմում, իսկ թոռը զոհվել է 27.09.2020 թվականին սկսված՝ 44-օրյա Արցախյան պատերազմում: Ծաղիկ Սարգսյանի ապրուստի միակ միջոցը՝ թոշակն է: 14.02.2022 թվականի դրությամբ Ստեփանավան համայնքի, Իսահակյան փողոց, թիվ 3/4 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման դիմաց կուտակված պարտքը կազմել է 69584, 30 ՀՀ դրամ: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-Ն Ծաղիկ Սարգսյանին վերը նշված գումարից զիջել է 34792,15 ՀՀ դրամը: Ստեփանավանի համայնքապետարանը կուտակված պարտքի մյուս մասը մարելու նպատակով Ծաղիկ Սարգսյանին կտրամադրի 35000 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով Ծաղիկ Սարգսյանի կողմից 28.02.2022թ ներկայացված թիվ Ս-98 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի բյուջեից Ծաղիկ Սարգսյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner