Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 286
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2018 թվականի N 286

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0506-0021 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՎԵՐԱՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի, Մայակովսկի փողոց 2 փակուղի թիվ 6 հասցեի բնակիչ Գոհար Ալեքսանի Ներսիսյանի դիմումը, 30.11.1995թ. թիվ Ա032344 հողի սեփականության իրավունքի իրավունքի պետական ակտը, 04.09.2018թ. թիվ 2421 սեղանամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը «ՄԵԼ ԵՎ ՄԻԼ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.

1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0506-0021 ծածկագրի տակ գտնվող, համաձայն թիվ Ա032344 հողի սեփականության իրավունքի պետական ակտի թիվ 119-27 համարի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.6212 հա խոտհարքի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը, որը կազմում է համաձայն վերը նշված ակտի 3.1 հա խոտհարքի մաս:

ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0506-0021 ծածկագրի տակ գտվող խոտհարքի մակերեսը՝ 0.6212 հա

բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գոհար Ալեքսանի Ներսիսյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner