Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 450
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2019 թվականի N 450

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 105/1-1ՀԱՍՑԵԻ, 06-007-0058-0024 ԾԱԾԿԱԳՐԻ 0.002 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՏԵԼԵՄԱԿ ՎԻԼԵՆԻ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 22.10.2019 թվականի N 22102019-06-0073 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան համայնքի ավագանու 23.12.2019թ. թիվ 101-Ա որոշումը, Տելեմակ Վիլենի Քալաշյանի դիմումը, ղեկավարվելով ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 1 կետի 3-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 141 կետով և 46.2 կետի ա ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 75-րդ հոդվածի 5 կետով՝ որոշում եմ.

1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող, Միլիոնի փողոց թիվ 105/1-1 հասցեի 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տաղավար տեղադրելու նպատակով, 20 տարի ժամանակով, կառուցապատման իրավունքով տրամադրել Տելեմակ Վիլենի Քալաշյանին:

2. Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի վարձավճարի չափը սահմանել 1 քմ-ի համար տարեկան 1300 ՀՀ դրամ, ըստ որի 20 քմ հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 26000 ՀՀ դրամ:

3. Համայնքապետարանի և կառուցապատողի միջև սահմանված կարգով կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:

4. Պարտավորեցնել Տելեմակ Վիլենի Քալաշյանին պայմանագրից ծագող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner