Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 140
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2019 թվականի N 140

ԷՐԻԿ ՎՈՎԱՅԻ ՄԱՂԱՔՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 2019թ. մարտի 25-ի թիվ 79 որոշումն ու համայնքապետարանի հողամասն աճուրդով վաճառելու մասին 2019թ. մայիսի 02-ի թիվ 3 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Անտառային փողոց 3-րդ նրբանցք 26 հասցեում 0.08087 հա մակերեսով, 06-007-0059-0030 ծածկագրով թիվ 15032019-06-0043 անշարժ գույքի համայնքային սեփականության իրավունքի գրանցման վկայականով հողամասը, համաձայն հավելվածի, բնակելի տուն կառուցելու նպատակով, 469694 (չորս հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ինսունչորս) ՀՀ դրամով օտարել 2019թ. մայիսի 02-ին Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Էրիկ Վովայի Մաղաքյանին:

2. Էրիկ Վովայի Մաղաքյանին` տասներկուօրյա ժամկետում համայնքապետարանի ֆինանսների և եկամուտների հաշվառման, հավաքագրման, տուրքերի ու վճարների գանձման բաժնի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Օտարված հողամասի փոստային հասցեն` Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան, Անտառային փողոց 3-րդ նրբանցք 26 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner