Հիմք ընդունելով 27.11.2019թ. թիվ 27112019-06-0053 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավանի համայնքապետարանի ճարտարապետական բաժնի արձանագրությունը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով որոշում եմ.
1. ՀՀ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք. Գ.Նժդեհի փողոց 3/13-8 հասցեում 06-007-0020-0040 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 22.8 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակի շենքը 19608.0 /տասնինը հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամով և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22.8 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 12039.0 /տասներկու հազար երեսունինը/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Էդիկ Սերյոժի Վերանյանին:
2. Ավտոտնակի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001407 հաշվեհամարին իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնին մեկամսյա ժամկետում Էդիկ Սերյոժի Վերանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: