Հիմք ընդունելով Լյովա Սերյոժի Շահվերդյանի կողմից ներկայացված 03.09.2020թ. թիվ Շ-283 դիմումը, 31.01.2020թ. թիվ 1148557 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականը, «ՕԼՅԱ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոց թիվ 105ա հասցեում 06-007-0003-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի տարանջատման արդյունքում առաջացած անշարժ գույքին նոր փոստային հասցեները և հողամասերի մակերեսները, համաձայն «ՕԼՅԱ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծերի.
ա. 0.0400 հա հողամասի և հողամասում առկա շենք շինությունների փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան, ք.Ստեփանավան, Չարենցի փողոց թիվ 105/2 :
բ. 0.0082 հա հողամասի, ծածկագիր`06-007-0003-0017 փոստային հասցեն՝ ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Չարենցի փողոց թիվ 105/3 :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: