Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 209
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2021 թվականի N 209

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0264-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 142 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՅՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գեղամ Գրիշայի Ազատյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 142 հասցեում գտնվող հողամասի սահմանային չափերը ճշտելու, հողամասի վրա առկա բնակելի տունը, ինքնակամ վերակառուցված բնակելի տունը և ինքնակամ կառուցված պարիսպները օրինականացնելու խնդրանքը, 07.10.2019թ. N 07102019-06-0027 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տան ինքնակամ վերակառուցումը և պարիսպների կառուցումը՝ չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով` որոշում եմ.

1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 142 հասցեի, 06-007-0264-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Գեղամ Գրիշայի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող 0.084 հա մակերեսով հողամասի սահմանային չափերը համաձայն §ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ¦ ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 142 հասցեի, Գեղամ Գրիշայի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0264-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող՝ 0.084 հա հողամասում ինքնակամ վերակառուցված՝ 81.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղը, 8.6 քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղը, 23.4 քմ մակերեսով աստիճանահարթակները, 102.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 8.4 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 13.7 քմ մակերեսով աստիճանահարթակները, 93.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկը, 26.5 քմ մակերեսով բաց պատշգամբները, 7.2 քմ մակերեսով աստիճանահարթակը և 22.6 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպները:

3. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 364.9 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ վերակառուցված բնակելի տան համար 610478.0 /վեց հարյուր տաս հազար չորս հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ և 22.5 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպների համար 37643.0 /երեսունյոթ հազար վեց հարյուր քառասուն երեք/ ՀՀ դրամ: Ինքնակամ վերակառուցված բնակելի տան և ինքնակամ կառուցված պարիսպների օրինականացման վճարի չափը կազմում է՝ 648121.0 /վեց հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որը վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:

4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner