Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 391
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 391

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0156-0007 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԳԱԼԻՆԱ ԳԵՎՈՐԳԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան 8-րդ փողոց թիվ 2 հասցեի բնակիչ Գալինա Գևորգի Նազարյանի դիմումը, §ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ¦ ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գալինա Նազարյանին ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի 19.07.1991 թվականի արձանագրություն թիվ 7 որոշմամբ հատկացվել է 0.06 հա հողամաս, սակայն հետագայում տվյալ տարածքում կատարվել է հողամասի սեփականաշնորհում և նրան սեփականաշնորհվել է իրեն հատկացված և իր կողմից փաստացի օգտագործվող հողամասը, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի ք.Ստեփանավան 06-007-0156-0007 ծածկագրում գտնվող 621.1 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Ստեփանավան համայնքի 06-007-0156-0007 ծածկագրի հողամասի մակերեսը 621.1 քմ բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 621.1 քմ մակերեսով հողամասից 600.0 քմ օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գալինա Գևորգի Նազարյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 21.1 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գալինա Գևորգի Նազարյանին:

3. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ստացած անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Հաստատել վերը նշված հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, քաղաք Ստեփանավան 4-րդ միկրոշրջան Մուշ փողոց թիվ 2 հողամաս:

5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner