Հիմք ընդունելով Թազագյուլ Մեխակի Մարդոյանի կողմից ներկայացված դիմումը, 10.03.2020թ. թիվ 10032020-06-0063 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ
1. Ստեփանավան Գ.Նժդեհի փողոց թիվ 9 հասցեով՝ 06-007-0041-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան, Գ. Նժդեհի փողոց թիվ 9/5:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: