Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 51-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2017 թվականի N 51-Ա

06-007-0082-0162 ԾԱԾԿԱԳՐԻ 0.0253 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 6 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով և 66 հոդվածի 4-րդ և 8-րդ կետերով և հիմք ընդունելով Վանո Կարապետի Հակոբյանի դիմումը, Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, թիվ 2484636 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքնի պետական գրանցման վկայականը, համայնքի ավագանին որոշումէ`

  1. Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0082-0162 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.0253 հա հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:     
  2. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, թուլատրել համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքի ձևով, ընդլայման նպատակով, սեփականության իրավունքով օտարել՝ Վանո Կարապետի Հակոբյանին, քանի որ օտարվող հողամասը գտնվում է Վանո Կարապետի Հակոբյանին համաձայն՝ թիվ 2484636 անշարժ գույքի սեփականության իրավունքնի պետական գրանցման վկայականի, սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան հարևանությամբ, որի չափը չի գերազանցում նրան պատկանող հողամասի չափից, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել /տրամադրել/ հրապարակային սակարկությունների միջոցով:

Կողմ -11

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՋԻԼԱՎՅԱՆ ՆԱՐԵԿ

ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner