Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 206
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2020 թվականի N 206

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ՆԱՐԵ ԳՈՌԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՆԻԵԼ ԳՈՌԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լիլիթ Արմենի Ղարաջյանը և Գոռ Աշոտի Սարդարյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են եղել սկսած 2016 թվականից։ Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա` Նարե Գոռի Սարդարյան՝ ծնված 28.06.2016թ. և Դանիել Գոռի Սարդարյան՝ ծնված 27.06.2018թ.։ Գոռ Սարդարյանը երեխաների նկատմամբ ճանաչել է հայրություն։ Ներկայումս Գոռ Սարդարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ Լիլիթ Ղարաջյանը չի զբաղվում իր երեխաների խնամքով և դաստիարակությամբ, շատ հաճախ անչափահաս երեխաներին թողնելով միայնակ, անհասցե գնում է և վերադառնում ուշ ժամերին, երեխաները հաճախակի լինում են քաղցած և անխնամ։ 11.06.2020թ. կատարված տունայցի արդյունքում պարզվեց, որ տունը զուրկ է կոմունալ-կենցաղային, սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններից։Նման պայմաններում բնակվելը վտանգ է սպառնում մանկահասակ երեխաների կյանքին և առողջությանը։ Հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի 04.06.2020թ. թիվ 61/9-2807 և ՀՀ Լուու մարզպետի 09.06.2020թ.թիվ 01/115.3/05158-2020 գրությունը, Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.06.2020թ. եզրակացությունըև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգիքի 43-րդ հոդվածը, «Երեխաների իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշման 8-րդ հոդվածի 3-րդ կետը, 9-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը որոշում եմ

1. Անչափահասներ Նարե Գոռի Սարդարյանին՝ ծնված 28.06.2016թ. և Դանիել Գոռի Սարդարյանին՝ ծնված 27.06.2018թ. ճանաչել առանց ծնողական խնամքի մնացած։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner