Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 205
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2021 թվականի N 205

ՆՈՆԱ ՄԻՇԱՅԻ ՉԱՏԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի բնակչուհի Նոնա Միշայի Չատինյանը դիմել է Ստեփանավանի համայնքապետարան իր նկատմամբ օգնական (պատրոն) նշանակելու խնդրանքով: Նոնա Միշայի Չատինյանը ի ծնե տառապում է Մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ: Հիվանդության պատճառով վերջինս չի կարող ինքնուրույն իրականացնել որոշ գործողություններ, սահմանափակված է շարժունակությունը, որն էլ խոչընդոտ է հանդիսանում Նոնա Միշայի Չատինյանի կողմից իր իրավունքների իրականացման և պաշտպանության, ինչպես նաև պարտականությունների կատարման համար: Հաշվի առնելով այն, որ Նոնա Միշայի Չատինյանը տվել է իր համաձայնությունը, որ իր եղբայրը` Էդուարդ Միշայի Չատինյանը նշանակվի իրեն օգնական (պատրոն), հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 28.09.2021թ. նիստի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02 հունիսի 2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 24.02.2011թ. թիվ 164-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման 9-րդ կետի 14-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.

1. Չափահաս, գործունակ քաղաքացի` Նոնա Միշայի Չատինյանի (ծնված՝ 13.06.1979թ., անձնագիր՝ AT0635458, տրված՝ 20.01.2021թ., 053-իկողմից) նկատմամբ անժամկետ պատրոն (օգնական) նշանակել նրա եղբայր՝ Էդուարդ Միշայի Չատինյանին (ծնված` 05.04.1978թ., անձնագիր` AS0587483, տրված` 15.05.2019թ., 053-ի կողմից):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner