|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2017 թվականի N 47-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով` N 11072017-06-0028, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է`
- Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
- Ստեփանավան համայնքի 06-007-0304-0037 ծածկագրից տարանջատված, Մ.Բաղրամյան փողոց 134/3 հասցեում գտնվող 0.00806 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
|
Կողմ -11 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԱՊԻՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԱՊՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ ՆԱՐԵԿ ՌԵՎԱԶՅԱՆ ԽԱԼԱԹ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|