Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 278
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2018 թվականի N 278

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 431-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննության առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ստեփանավանի բաժնի Թ/Հ ավագ տեսուչ Կ. Բալայանի կողմից կազմված նյութերը պարզեցի, որ Ստեփանավան համայնքի բնակիչ Սամվել Գևորգի Ոսկանյանը չսահմանված (չնախատեսված) վայրում թափել է աղբ: Նշված փաստի առթիվ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Սամվել Գևորգի Ոսկանյանը պարտավորվել է այլևս աղբ չթափել և իր ուժերով հեռացնել աղբը չսահմանված վայրից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ստեփանավանի բաժնի Թ/Հ ավագ տեսուչ Կ. Բալայանի կազմած արձանագրությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 431-րդ հոդվածի 3-րդ մասը, 219.1, 282, 305 հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը ` որոշում եմ.

1. Քաղաքացի Սամվել Գևորգի Ոսկանյանին նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է գանձման ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900255101140 հաշվեհամարին, որոշումը ստացման պահից 15 օրվա ընթացքում:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից 10 օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner