Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 29.11.2019Թ. ԹԻՎ 89-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու «Համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողով կազմելու մասին» 29.11.2019թ. թիվ 89-Ա համայնքի ավագանու որոշումը:

2. Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հաստատել հետևյալ կազմով.

Ռ. Քոչարյան – Ստեփանավանի համայնքի ղեկավարի տեղակալ` հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամներ.

1. Մ. Վահրամյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

2. Հ. Մովսիսյան – Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

3. Ս. Մելիքսեթյան – Ստեփանավանի համայնքապետարանի իրավաբան-իրավախորհրդատու (համաձայնությամբ)

4. Օ.Վահանյան – Ստեփանավան համայնքի ՔԿԱԳ տարածքային ստորաբաժանման բաժնի պետ (համաձայնությամբ)

5. Խ. Ռևազյան - Ստեփանավան համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)

6. Լ. Մաղաքյան - ՀՀ սոցիալական ծառայությունների Ստեփանավանի տարածքային գործակալության պետ (համաձայնությամբ)

7. Հ. Մուրադյան - Ստեփանավան համայնքի բժշկական կենտրոնի մանկաբույժ (համաձայնությամբ)

8. Ն. Մելիքսեթյան - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր (համաձայնությամբ):


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner