Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 203
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2021 թվականի N 203

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԳԱՌՆԻԿ ՆՎԵՐԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ՆՎԵՐԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նվեր Գառնիկի Դալլաքյանը և Գալինա Յուրայի Աբրամյանը ամուսնական հարաբաերությունների մեջ են եղել սկսած 2006 թվականից։ Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երկու երեխա՝ Գառնիկ Նվերի Դալլաքյանին և Ռուզաննա Նվերի Դալլաքյանին։ Նվեր Գառնիկի Դալլաքյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի։ Գալինա Յուրայի Աբրամյանը մոտ երկու տարի է թողնել է երեխաներին հայրական կողմի տատի՝ Ռուզաննա Կոստիկի Դալլաքյանի խնամաքին և մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ներկայումս Գառնիկ Նվերի Դալլաքյանի և Ռուզաննա Նվերի Դալլաքյանի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում է հայրական կողմի տատը՝ Ռուզաննա Կոստիկի Դալլաքյանը։ Վերջինս դիմել է Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, իր թոռների՝ Գառնիկ Նվերի Դալլաքյանի նկատմամբ հոգաբարձություն և Ռուզաննա Նվերի Դալլաքյանի նկատմամբ խնամակալություն սահմանելու համար։ Հիմք ընդունելով Ստեփանավանի համայնքապետարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 28.09.2021թ. նիստի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածներով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ կետի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ՝ որոշում եմ.

1. Անչափահասներ՝ Գառնիկ Նվերի Դալլաքյանի /ծնված՝ 27.11.2006թ., ծննդ. վկայական՝ ԱԱ126232/ նկատամամբ հոգաբարձու և Ռուզաննա Նվերի Դալլաքյանի /ծնված՝ 20.08/2009թ., ծննդ. վկայական՝ ԱԲ015433/ նկատմամբ խնամակալ նշանակել, ժամանակավորապես, մինչ ծնողների վերադարձը չափահաս, գործունակ քաղաքացի` Ռուզաննա Կոստիկի Դալլաքյանին /անձնագիր` AM0848925, տրված 28.08.2012թ., 053-ի կողմից/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner